երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը․ Ուղիղ

Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը․ Ուղիղ

Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը։ Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ այսօրվա նիստին չի մասնակցելու։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։

Համաձայն Սահմանադրության` վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։

  • Կիսվել: