ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. մանրամասներին ծանոթ չեմ, բայց լսել եմ. Անդրեա Վիկտորին

Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. մանրամասներին ծանոթ չեմ, բայց լսել եմ. Անդրեա Վիկտորին

Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա եղել է ձևակերպումը, որը օգտագործվել է Բրյուսելում»,- ասաց նա։

Լրագրողի խնդրանքին՝ հստակեցնել՝ ո՞ր կետերի կամ հատվածների մասին է խոսքը, կարո՞ղ է նա մանրամասներ ներկայացնել՝ Վիկտորինը պատասխանեց. «Ո՛չ, մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։

  • Կիսվել: