հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեհրիբան Ալիևայի դիրքերն ամենաթույլը ուժային կառույցներում են. ադրբեջանագետ

Մեհրիբան Ալիևայի դիրքերն ամենաթույլը ուժային կառույցներում են. ադրբեջանագետ

Իմ կանխատեսմամբ՝ ղարաբաղյան գործոնը ավելի շատ պետք է շահարկվեր նախընտրական շրջանում, բայց այն աստիճանի չշահարկվեց, ինչպես ես էի ակնկալում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին:

Ըստ բանախոսի՝ ԼՂ գործոնն այդքան քիչ շահարկելն անտարբերությնա մասին է խոսում: «Դա ցույց է տալիս, որ այնքան անտարբերություն էր, որ խնդիրը, որ միշտ շահարկվում է, այս անգամ ընդհանրապես դուրս եկավ ասպարեզից, իշխող ուժը նախընտրական քարոզարշավ գրեթե չանցկացրեց, հրաշարվեց իրեն հատկացված անվճար եթերաժամանակից՝ դրանով ցույց տալով, որ ինքը որևէ կասկած չունի առաջիկա ընտրություններում իր հաթանակի հետ կապված: Ճնշումներ եղան Մուսավաթ կուսակցության ներակայցուցիչների նկատմամբ, մի խոսքով՝ բավականին բարդ էր ընդդիմության և այլընտրանքային հայացքներ ունեցող գործիչների համար նախընտրական քարոզարշավ իրականացնել»,-նշեց նա:

Խոսելով Ադրբեջանում անցկացված ընտրությունների՝ Արցախյան հիմնախնդրի հարցում ունեցած հնարավոր ազդեցության մասին՝ պատգամավորն ասաց. «Քանի որ Ադրբեջանը փակ երկիր է, բավականին բարդ է ներքին լատենտ պրոցեսներ տեսնելը, թվում է, թե ամեն ինչ հարթ է, հիմա այս ընտրություններն անցան, հետո մյուսը կանցկացնեն, կինը կգա իշխանության, բայց այդ կլանային պայքարը շատ ավելի սուր է ու խորքային, քան ընդդիմություն-իշխանություն պայքարը, հիմա կլանային ռեսուրսների բաշխում է ընթանում: Բայց ռեալ գործողությունների առումով ես չեմ կարծում, թե կգնան էսկալացիայի, որովհետև առաջին իսկ անհաջողությունը կարող է իրենց իշխանության համար կործանարար լինել»:

Հայրապետյանը նշեց, որ բոլոր գրոծընթացները տանում են նրան, Իլհամ Ալիևին կփոխարինի տիկինը՝ Մեհրիբան Ալիևան, իսկ նրա դիրքերն ամենաթույլը հենց ուժային կառույցներում են:

  • Կիսվել: