ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարուքյանը համոզված է՝ միակ ուժն են, որ կարող են համերաշխություն բերել

Մարուքյանը համոզված է՝ միակ ուժն են, որ կարող են համերաշխություն բերել

Թող ժողովուրդը որոշի, եթե ուզում է համերաշխություն, պետք է քվեարկի «Լուսավոր Հայաստան»-ի օգտին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

 

«Մենք ակնկալում ենք ՀՀ ժողովրդի աջակցությունը և քվեն, որը կբերի Հայաստանին համերաշխություն։ Մենք միակ ուժն ենք, որ հնարավորություն ունենք էդ համերաշխությունը բերելու, ազգային համաձայնություն բերելու։ Իսկ Փաշինյանի 60 տոկոսը կամ նախկին իշխանություններն ասում են՝ մենք ենք կրելու, երկու պարագայում էլ համերաշխություն չենք ունենալու։ Թող ժողովուրդը որոշի, ուզո՞ւմ է համերաշխություն, ուրեմն ճանապարհը կա, տարբերակը կա։ Կա այլընտրանք։ Չի ուզում համերաշխություն, ուրեմն այս ղարմաղալը, գոռգոռոցը, վիրավորանքները, կիսահայհոյախառը ելույթներն էս երկրում շարունակվելու են։ Դրա արդյունքում էլ թուրքերն էլ են մտնելու մեր սահման, ինչ ասես լինելու է։ Թող մարդիկ որոշեն, մենք հնարավորություն ենք ստեղծել, որ գնան տեղամաս ու որոշեն»,- ասաց նա։

  • Կիսվել: