չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարուքյանը չի բացառել Հայրենիքի փրկության շարժմանը միանալը

Մարուքյանը չի բացառել Հայրենիքի փրկության շարժմանը միանալը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ կարող է միանալ ընդդիմադիր 16 կուսակցություններին: «Ամեն ինչ հնարավոր է, ես ոչ մի բան չեմ բացառում մեծ քաղաքականության մեջ: Կան բաներ, որ բացառում եմ, բայց ձեր տված հարցերը չեմ բացառում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Մարուքյանը տեղեկացրեց, որ պետք է նաև հանդիպիսի այդ կուսակցությունների ձևավորած Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:

Հարցին, թե ի՛նչ են քննարկելու՝ արդյոք միասի՞ն գործելու հարցը, Մարուքյանը պատասխանեց՝ Մանուկյանն է նախաձեռնել, ինքը պետք է լսի նրան: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԼՀԿ-ն հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենց թեկնածուն Էդմոն Մարուքյանն է:

  • Կիսվել: