հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարուքյանն ու Կոպիրկինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Մարուքյանն ու Կոպիրկինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

՛՛Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: