կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Մարտի մեկ»-ի գործը կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, սա ամբողջությամբ քաղաքական պրոցես է․ Քոչարյան

«Մարտի մեկ»-ի գործը կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, սա ամբողջությամբ քաղաքական պրոցես է․ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրության ենթադրյալ տապալման գործով դատական նիստը:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով նիստը վարող դատավոր Աննա Դանիբեկյանին, խնդրեց, հաշվի առնել այն հանգամանքը, որ չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին՝ առանց քաղաքական կոմպոնենտի.

«Այս քրեական գործը՝ «Մարտի մեկ» -ի, կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, սա ամբողջությամբ քաղաքական պրոցես է՝ որոշակի իրավական կարգավորումներով, և ակնկալել, որ այս դատավարության ընթացում ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել՝ իր բովանդակությամբ»:

Նշենք, որ դատարանը քննում է պաշտպանական կողմի ներկայացրած, դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը:

  • Կիսվել: