կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարտի 1-ին Արցախից զորք չի բերվել, եղել է հայկական ԶՈւ-ի տեղաշարժ. Արայիկ Հարությունյան

Մարտի 1-ին Արցախից զորք չի բերվել, եղել է հայկական ԶՈւ-ի տեղաշարժ. Արայիկ Հարությունյան

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Հայաստան զորք չի բերվել։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի նախկին վարչապետ, 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանը:

Նա հստակեցրեց՝ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երևանում:

«Արցախից զորք չի բերվել, բոլորդ գիտեք՝ Արցախի պաշտպանության բանակը Զինված ուժերի ստորաբաժանում է, եթե տեղաշարժ է լինում, դա չի կոչվում Արցախից բերել Հայաստան։ Դա տեղաշարժ է եղել հայկական զինված ուժերում։ Տեղեկություն ունեինք, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երևանում», -հայտարարեց նա:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի այդ կապակցությամբ, Հարությունյանը արձագանքեց.

«Մենք իրավունք չունենք գնահատելու, քննարկելու հրամանները Զինված ուժերում, և երբևէ մենք չենք միջամտել հրամաններին, ինչպես է ճիշտ, թե սխալ է: Կա նաև հստակ հիերարխիա, հստակ կանոններ, օրենք և այլն»:

  • Կիսվել: