շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարգահովիտցիներնը դեմ են հանքի շահագործմանը․  Նրանք բողոքի ակցիա են իրականացրել

Մարգահովիտցիներնը դեմ են հանքի շահագործմանը․ Նրանք բողոքի ակցիա են իրականացրել

Լոռվա մարզի  Մարգահովիտ գյուղ բնակիչները դեմ են մարզում պղնձի հանք է բացվելուն։   Հանքի կենտրոնը գտնվում է Եղեգնուտ համայնքում: Կա հինգ ազդակիր համայնք, որոնցից Մարգահովիտում այսօր հանրային լսում պետք է իրականացվեին։ 

Բնակիչները պնդում են՝ որևէ մեկն իրենց տեղյակ չի պահել որոշման մասին և հանքի շահագործման ծրագրերի մասին իմացել են շրջանառվող լուրերից: Նրանք պնդում են, որ Լոռու մարզում հանքարդյունաբերական ոլորտի վնասներին արդեն ականատես եղել են և հիմա որևէ կերպ չեն ուզում նույնը տեսնել: 

Հանաքարդյունաբերող ընկերության ներկայաուցիչ Վազգեն Խաչիկյանի պնդումները, թե հանքը փակ եղանակով է շահագործվելու, տարածքում  ո՛չ ֆաբրիկա է լինելու, ո՛չ էլ պոչամբար, մարգահովիտցիներին համոզիչ չթվացին։

Բնակիչներից Արա Կոտինյանը նշեց, որ հանրային քննարկման կարիք բացարձակ չկա, քանի որ բնակիչները ոչինչ չեն ուզում լսել: «Բան չունեմ ասելու, լավ են համոզում, բայց թող գնան այնտեղ, որտեղ իրենց կլսեն: Գուցե մարդիկ կան, որ համաձայն են հանքի բացմանը, նույն կերպ կան մարդիկ, որոնք համաձայն են Արցախը հանձնելուն, այս ընտրություններին սխալ ընտրություն կատարելուն, բայց միանշանակ է՝ այստեղ հանք չի լինելու: Հարցնում եմ՝ ո՞վ է հանքի հիմնադիր-տնօրենը, ասում է՝ չեխ է, բայց անունն այնքան դժվար է, որ չեմ հիշում, այսինքն՝ Դուք այն մարդուն եք ներկայացնում, որ անգամ Դուք չգիտեք, թե ով է: Իրականում, ես գիտեմ, թե ով է, բայց չեմ ասի, նրանք հետո կասեն, չեխ չէ, հայ է»:

Հանրային քննարկումներ են սպասվում նաև մյուս համայնքներում, սակայն բնակիչները վստահ են, որ մյուս համայնքներում ևս նույն արձագանքն է լինելու: 

  • Կիսվել: