շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրառմանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ: Մանասյանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունն այնտեղ պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ:

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ադրբեջանի քաղաքականությանը այդ հանրապետությունում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ»,- գրել է Մանասյանը:

Ի հավելումն այդ գրառման՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Իրավապաշտպան կազմակերպությունները նաև կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին»։

  • Կիսվել: