շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարդկային հարաբերությունները պահպանվում են. Տեր-Պետրոսյանը՝ նախկին ղեկավարներ հետ շփումների մասին

Մարդկային հարաբերությունները պահպանվում են. Տեր-Պետրոսյանը՝ նախկին ղեկավարներ հետ շփումների մասին

Համարյա ճակատամարտի են անցել քոչարյանականներն ու փաշինյանականները, սա ավելի է խորանալու, ես վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել ուղղակի կռիվների, եթե չասենք քաղաքացիական պատերազմի, կենաց-մահու խնդիր են լուծում երկու կողմն էլ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիմա վտանգ կա քաղաքացիական պատերազմի, լինում են վատ իշխանություններ, լինում են բռնապետական, վատ՝ երկար տարիներ, դրանցից հեշտ է ազատվելը, ամենավտանգավորը քաղաքացիական պատերազմներն են՛՛:

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ընտրություններին և ասաց, որ քաղաքական առումով նորմալ չէ, որ 27 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել, սակայն ժողովրդավարությունը դա է: ՛՛Սա պառլամենտական կործանում է մեզ համար նշանակում, պետք է պարտադիր դառնալ նախագահական, Սերժի ամենամեծ սխալը սա էր, ահավոր բան է: Երեք տարբերակ կա այս ընտրություններից հետո՝ կամ Փաշինյանն է հաղթում, կամ Ռոբերտը կամ չգիտեմ որևէ մեկը, որը քիչ հավանական է, և կա ավելի վատ տարբերակ՝ ոչ մեկը չի հաղթելու և մենք ընկնելու ենք այդ խայտաբղետ պառլամենտական համակարգի մեջ:

Թող յուրաքանչյուրը քվեարկի իր խղճի մտոք, եթե մի բանը հաջողված է, դա քարոզարշավներում էլ կհաջողվի, անկախ արդյունքերից, մենք արդեն դրա մասնագետներն ենք՛՛,-նշեց նա:

Հարցազրույցի ավարտին Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե մյուս նախագահները գան հարցազրույցի, ապա իր կողմից թող բարևներ փոխանցեն նրանց. ՛՛Մենք շփվում ենք, այդ տոները, ժապավեն կտրելը, այդպիսի բաներ շատ են անում, բայց դա ավելի է զզվեցնում ժողովրդին: Մենք նորմալ երկու-երեք անգամ հանդիպեցինք, Արկադի Ղուկասյանը, Բակոն, Սերժը, ես: Ես ոչ մի խնդիր չունեմ: Ես հիվանդացա, Ռոբերտը զանգեց, առողջությանս մասին հետաքրքրվեց, ինքն էր հիվանդացել, ես էի զանգահարել, ի՞նչ կա, մարդկային հարաբերությունները պահպանվում են՛՛:

 

  • Կիսվել: