Մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին․ Պուտինը ցավակցություն է հայտնել Մակրոնին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է երեք մարդ, այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Առանձնակի վրդովմունք է առաջացնում է եկեղեցու պատերի ներսում կատարված ցինիկ և դաժան հանցագործությունը: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ջանքերի իրական խմբավորում ամբողջ համաշխարհային հանրության կողմից», – ասված է ՌԴ նախագահի ուղերձում։
Հիշեցնենք, որ այսօր ֆրանսիական Նիս քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան զոհեր: Զոհերից մեկը գլխատված է եղել:



