Մարդկանց համար որակյալ ծառայություն մատուցելու համար բարեփոխում ենք կատարել «ՇՕ»-ում․ Ավինյան
Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժոգնություն» ՓԲԸ-ում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։
1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։
Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- մանրամասնել է քաղաքապետը։
Ավելին՝ տեսանյութում։
Ավելին՝ տեսանյութում։