շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարդիկ ասում էին՝ պարո՛ն Աղազարյան, գիտենք, որ հաղթելու եք, բայց ԼՀԿ-ին ենք ընտրում. Աղազարյանը՝ ընտրությունների մասին

Մարդիկ ասում էին՝ պարո՛ն Աղազարյան, գիտենք, որ հաղթելու եք, բայց ԼՀԿ-ին ենք ընտրում. Աղազարյանը՝ ընտրությունների մասին

Այսօր ԱԺ-ում, դիմելով ընդդիմությանը, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. ՛՛Ընտրությունների հետ կապված, որ ասում եք՝ 400 000 հոգի դեմ է եղել։ Ձեր ամեն մի խոսքը բացասական հենքից է գալիս։ Ի՞նչ է նշանակում՝ դեմ են եղել՛՛:

Նա նաև հավելեց. ՛՛Այսքան մարդ ձեզ է ընտրել, այնքան մարդ մեզ է ընտրել։ Ընտրություն են կատարել։ Նախորդ ընտրության ժամանակ ինձ շատ մոտիկ մարդիկ ասում էին՝ պարո՛ն Աղազարյան, մենք գիտենք, որ դուք հաղթելու եք, բայց մենք մեր ձայնը տալիս ենք «Լուսավոր Հայաստանին», որպեսզի դուք էնտեղ ՛՛չհաբրգեք՛՛։ Այդպիսի դեպքեր էլ են եղել։ Նշանակում է՝ իրենք մեզ դե՞մ էին՛՛։

Շարունակելով իր վերլուծությունն ընտրությունների արդյունքների և ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ՝ Աղազարյանը նշեց, որ իրենք, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիներին ՛՛չեն փրկել՛՛։

Խոսքը եզրափակելով՝ նա ասաց. ՛՛Որ ասում եք՝ ընդամենը 49 տոկոսն է մասնակցել։ Բա դուք չգիտե՞ք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը` 20 տարուց ավելի։ Մարդիկ թողնում են իրենց ընտանիքները, ժամանակավորապես գնում են արտերկիր՝ մի երկու կոպեկ աշխատելու, որ իրենց ընտանիքները պահեն։ Այսօր էլ։ Մենք չենք եկել, փրկել բոլորին՛՛:

 

  • Կիսվել: