Մանիպուլյացիոն հարցերը գնացեք ուրիշներին տվեք. Ապարանում ՔՊԿ քաղաքապետի թեկնածու
Ապարանում ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ՔՊ-ի ավագանու ցուցակում մոտ 24 անձ, այդ թվում ինքը, գործազուրկ են, տպավորություն է ստեղծվում, որ գործազուրկների բանակ է, ասաց, որ Եկել են իրենց աշխատանքային փորձն ու պրակտիկան ի շահ դնելու ժողովրդին, հիմա չեն աշխատում, բայց աշխատել են:
Հիշեցմանը, թե Էդգար Փարվանյանը 2016թ․ընտրություններին մասնակցել է ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն է եղել, իսկ իշխող ուժը նախկիններին քննադատում է, վերջինս ասաց․ ՛՛Դուք մանիպուլացնում եք, առաջադրվել եմ, բայց որպես կուսակցական՛՛:
Նրա խոսքով՝ ինքը եղել է անկուսակցական, պարզապես անհարժեշտ է եղել, որ կուսակցության ցուցակով մասնակցի։ ՛՛Մանիպուլյացիոն հարցեր եք տալիս, ուղղորդված հարցրեր, գնացեք ուրիշներին նման հարցեր տվեք՛՛,-ասաց Փարվանյանը։



