հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մանդատ վայր դնելու հարց չի կարող լինել, եթե որևէ մեկը պետք է մանդատը վայր դնի, դա պետք է լինի Մարուքյանը կամ Անի Սամսոնյանը. Ալեն Սիմոնյան

Մանդատ վայր դնելու հարց չի կարող լինել, եթե որևէ մեկը պետք է մանդատը վայր դնի, դա պետք է լինի Մարուքյանը կամ Անի Սամսոնյանը. Ալեն Սիմոնյան

Մանդատ վայր դնելու հարց չի կարող լինել, ես դրան կոնկրետ դեմ եմ, որևէ մեկը մանդատը վայր չպետք է դնի, Սասուն Միքայելյանը Հայաստանում վստահության ամենա մեծ քվե ստացած պատգամավորն է, և նրա մանդատի հարցը կարող են որոշել նրա ընտրողները հաջորդ ընտրությունների ժամանակ: Նման կարծիք հայտնեց Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԱԺ դահլիճում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին «Լուսավոր հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև:

Ըստ նրա, մանդատը կարող են վայր Էդմոն Մարուքյանը կամ իր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը սադրանքներ կազմակերպելու, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և քաղաքական դաշտում իրենց չգտնելու համար:

«Էդմոն Մարուքյանը և Անի Սամսոնյանը պետք է մեզանից և ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեն, որ խորհրդարանի աշխատանքը իջեցրեցին այդ մակարդակի: Իսկ մեր չակերտավոր «մեղքը» նրանում է, որ տրվեցինք այդ սադրանքին»,- հավեցել Սիմոնյանը:

  • Կիսվել: