շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մամուլի այդ հրապարակումները սուտ են և հերյուրանքներ են. Գրիգոր Մինասյանն իր պաշտոնը թողնելու լուրերի մասին

Մամուլի այդ հրապարակումները սուտ են և հերյուրանքներ են. Գրիգոր Մինասյանն իր պաշտոնը թողնելու լուրերի մասին

«Մամուլում տեղ գտնող այդ հրապարակումները սուտ են և հերյուրանքներ են»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճիշտ են այն լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Մինասյանի աշխատանքից և նա թողնելու է պաշտոնը՝ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Խոսելով վերջին շրջանում ԱՆ  քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատման  մասին՝ նախարարն ասաց. «Արդարադատության նախարարությունը ՀՀ-ի ամենամեծ նախարարություններից է և բավականին մեծ կոլեկտիվ է և բնական է, որ նախարարությունը, փոխնախարարները և անձամբ ես մեր աշխատակարգն ենք սահմանում և, եթե թիմում լինում են մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով իրենց չեն գտնում կամ ավելի լավ աշխատանքի են անցնում, թողնում են իրենց պաշտոնները, նորմալ աշխատանքային գործընթաց է: Կարևորն արդյունքն է, մենք բավականին լավ արդյունք ունենք և ավելի լավացնելու ենք թե՛ կադրերի փոփոխությամբ, թե՛ նոր կադրերի ներգրավմամբ»:

  • Կիսվել: