հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մակունցը հորդորում է ընդդիմադիրներին նստել սեղանի շուրջ, քննարկել արտահերթ ընտրությունների հարցը

Մակունցը հորդորում է ընդդիմադիրներին նստել սեղանի շուրջ, քննարկել արտահերթ ընտրությունների հարցը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտում է, որ վարչապետի, կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Մակունցն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում՝ անդրադառնալով իր ընդդիմադիր գործընկերների կողմից հրաժարականի պահանջին:

Խմբակցության ղեկավարը նախ հիշեցրեց, որ նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջարկ՝ արտահերթ ընտրությունների հետ կապված կոնկրետ քննարկում ծավալելու շուրջ:

«Ես կարծում եմ, որ հրաժարականի մասին խոսելն այս պահին արդեն որևէ իմաստ չունի: Ես կարծում եմ, որ օր առաջ նման պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը»,-ասաց նա:

  • Կիսվել: