ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մակունցն ու կոնգրեսական Ջուդի Չուն քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հարցը

Մակունցն ու կոնգրեսական Ջուդի Չուն քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հարցը

Ս․թ․ փետրվարի 3-ին դեսպան Մակունցն առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջուդի Չուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին։

 

 

 

  • Կիսվել: