երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մակունցն ԱՄՆ ԱԽ Եվրոպական հարցերով գլխավոր տնօրենի հետ զրույցում շեշտել է թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը

Մակունցն ԱՄՆ ԱԽ Եվրոպական հարցերով գլխավոր տնօրենի հետ զրույցում շեշտել է թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԱՄՆ Անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

«Դեսպանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը:

Դեսպան Մակունցը շեշտեց իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: