երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մակրոնը՝ Բաքվից 8 հայ ռազմագերիների վերադարձի մասին. Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին

Մակրոնը՝ Բաքվից 8 հայ ռազմագերիների վերադարձի մասին. Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Բաքվից 8 հայ ռազմագերիներ վերադարձին հայրենիք: Նա այդ մասին գրառում է արել իր թվիթերյան էջում:

«Ադրբեջանն ազատ է արձակել ութ հայ կալանավորի և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք կվերամիվորվեն իրենց ընտանիքներին, որոնցից մի քանի ամիս բաժանված էին։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին։ Մենք առաջ ենք գնում»,-գրել է Ֆրանսիայի նախագահը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման  արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ 

 

  • Կիսվել: