ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԱԿ, ՆԱՏՕ ու «միջազգային հանրության» մնացյալք պերսոնաժներ, էլի վա՞տ եք տեսնում. Զոհրաբյան

ՄԱԿ, ՆԱՏՕ ու «միջազգային հանրության» մնացյալք պերսոնաժներ, էլի վա՞տ եք տեսնում. Զոհրաբյան

ՄԱԿ, ՆԱՏՕ ու «միջազգային հանրության» մնացյալք պերսոնաժներ, էլի վա՞տ եք տեսնում: Նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:  

Նա նշել է. ՛՛Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա՛՛։

 

  • Կիսվել: