շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԱԿ-ն ակնկալում է, որ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման

ՄԱԿ-ն ակնկալում է, որ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման

ՄԱԿ-ն ակնկալում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման:

Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ողջունում ենք այդ ջանքերը և այսօրվա հանդիպումը: Հույս ունենք, որ այն նախ և առաջ կբերի ռազմական գործողությունների դադարեցման՛՛:

Հիշեցնենք, որ այս պահին Մոսկվայում ընթանում է Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

  • Կիսվել: