շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և շուտափույթ համաձայնության հասնել հրադադարի ռեժիմի պահպանման կոնկրետ պարամետրերի  վերաբերյալ: Գուտերեշը  նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՛՛:

Նշվում է նաև, որ Գուտերեշը կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել հրադադարի մասին համաձայնագրին և շարունակել կողմերին կոչ անել իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով:

  • Կիսվել: