շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մահվան ելքով վրաերթ՝ Գավառում. ЗИЛ-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Մահվան ելքով վրաերթ՝ Գավառում. ЗИЛ-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ЗИЛ 130  մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն և  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է: 

  • Կիսվել: