հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին. փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին. փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Փետրվարի 20-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթակել 73-ամյա մի տղամարդու։ Նա տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Քրեական ոստիկանության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ վրաերթը կատարել էր Կոտայքի մարզի 70-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Ռենո» մակնիշի մեքենայով։

Դեպքից ժամեր անց Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Երևանի Շերամի փողոցում նրան ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել։

Տղամարդը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք։

  • Կիսվել: