հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաերթ՝ Մուսալեռ գյուղում․ հետիոտնը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է

Վրաերթ՝ Մուսալեռ գյուղում․ հետիոտնը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը

Ժամը 01։00-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Սամվել Ստեփանյանին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ահազանգել է շտապօգնություն և օգնել  օպերատիվորեն ժամանած բժիշկներին, վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, այնուհետր ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Վարորդը, որի ինքնությունը պարզվում է, ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: