շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լուսինե Մարտիրոսյանն ազատվել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնից

Լուսինե Մարտիրոսյանն ազատվել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնից

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ազատվել է աշխատանքից:

 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Լուսինե Մարտիրոսյանը:

«Ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։  Սկզբում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ ու վարչության պետ-մամուլի քարտուղար աշխատածս տարիների լավագույնը. աշխատանքային շատ լուրջ փորձից, գիտելիքների պաշարից բացի, նախարարության իմ սիրելի ու հարազատ դարձած գործընկերներն են, որոնց մի մասը գործընկերոջից դարձել են իրական ընկերներ։

Շնորհակալ ու երախտապարտ եմ աշխատելուս տարիների բոլոր նախարարներին, նախարարության բոլոր գործընկերներիս, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր նախկին ու ներկա աշխատակիցներին՝ համատեղ աշխատելու լավագույն հնարավորության համար»,-նշել է Լուսինե Մարտիրոսյանը:

  • Կիսվել: