շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհը դեռ փակ է բեռնատարների համար․ կամուրջ է վնասվել

Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհը դեռ փակ է բեռնատարների համար․ կամուրջ է վնասվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։

  • Կիսվել: