շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լուրջ քաղաքական ազդակ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Լուրջ քաղաքական ազդակ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Նման կարգի մաասշտաբային զորավարժությունները ոչ միայն զորավարժություններ են զորավարժությունների համար, այլեւ` լուրջ քաղաքական ազդակ են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այս մասին այսօր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Թուրքիայի և Ադրբեջանի՝ Նախիջեւանում համատեղ մասշտաբային զորավարժություններ անցկացնու հարցին։

Դիտարկմանը, հնարավո՞ր է, որ այդ կողմից հարձակում լինի Հայաստանի վրա, երկրորդ նախագահն ասաց․

«Չեմ կարծում, որ դա կարող է վերածվել ներխուժման, բայց այն հանգամանքը, որ քեզ ուղղակի ասում են, որ սա հնարավոր սցենար է, այո, այդպես է: Յուրաքանչյուր նման կարգի զորավարժություն նաեւ նման ազդակ է, որ, այո, կարող է այսպես լինել, ինչ-ինչ հանգամանքների ժամանակ»։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունը ընդգծել, Թուրքիայի ամբիցիաները այսօր եւ 10-15 տարի առաջ էապես տարբերվում են իրարից, եւ դա մի գործոն է, որի հետ պետք է հաշվի նստել։

«Սա շատ լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմաբազան է Հայաստանում: Հիմա այդ մարդիկ ոչ միայն պետք է զգաստանան, այլ պետք է հասկանան, թե ինչի հետ է դա կապված, եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում ռազմական բազայով: ՆԱՏՕ-ի ամենից մեծ բանակն է Թուրքիայի բանակը, իր հնարավորություններով ամենից հզոր»,-ասաց նա:

  • Կիսվել: