շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լուրջ աշխատանք ունենք տանելու՝ հակազդելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը․ Նաիրա Զոհրաբյան

Լուրջ աշխատանք ունենք տանելու՝ հակազդելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների հետեւողական ժխտումը, դրանք իրականացնողների հերոսացումը դարձել է Բաքվի քսենոֆոբիայի եւ հայատյացության քարոզչության բաղկացուցիչ մասը: Այս մասին այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք այսօր լուրջ աշխատանք ունենք տանելու՝ հակազդելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, որի տակ դրված նավթադոլարները շատ դեպքերում արդյունավետ աշխատում են»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ հայաֆոբիան, ռասիզմն ու անհանդուրժողականությունը հասել են այնպիսի ծավալների, ինչն այլեւս դարձել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից մեկը։

«Կարծում եմ՝ մեր երկու խորհրդարանները միջազգային կառույցների հետ աշխատելու որոշակի նոր մոտեցումներ պետք է մշակեն, որտեղ առանցքը կլինի մարդու՝ տվյալ դեպքում արցախցու արժանավայել ու անվտանգ ապրելու իրավունքը։ Ադրբեջանը որեւէ ռեսուրս չի խնայում Արցախի խնդիրը ընդամենը տարածքային վեճ ներկայացնելու համար, ինչի արդյունքում  միջազգային կառույցները շատ դեպքերում չեն փորձում խնդրին նայել մարդու իրավունքի պրիզմայով»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: