երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել Փաշինյանի՝ Մինսկ ժամանելուց հրաժարվելուն և առաջարկել է հապճեպ որոշումներ չընդունել. Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար

Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել Փաշինյանի՝ Մինսկ ժամանելուց հրաժարվելուն և առաջարկել է հապճեպ որոշումներ չընդունել. Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկ ժամանելուց հրաժարվելուն, առաջարկել է հապճեպ որոշումներ չընդունել, ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Հայաստանի վարչապետը նախագահ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, երեքշաբթի ավելի վաղ հայտնել էին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
՛՛Հայաստանի վարչապետի հրաժարականին Բելառուսի նախագահը հանգիստ է վերաբերվել՝ հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է՛՛, - նշել է Էյսմոնտը։

Նա պարզաբանել է, որ ՛՛հրավերը հասցեագրվել է Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին՛՛: ՛՛Ռուսաստանի նախագահին, օրինակ, նաև վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Նա ընդունել է հրավերը՛՛,-նշել է մամուլի քարտուղարը։

՛՛Եվ ելնելով իր փորձից եւ նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ նախագահը (Լուկաշենկոն - խմբ.) Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը՛՛,-հավելել է Էյսմոնտը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: