Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի գործադիր գրասենյակը հավանություն է տվել Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջի վերաբերյալ կոչին
Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի գործադիր գրասենյակը, որը երկրի ամենամեծ տեղական ինքնակառավարման մարմինն է, միաձայն հավանություն է տվել Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհրդի անդամներ Հոլլի Միտչելի և Քեթրին Բարգերի առաջարկին, որով նրանք խնդրում են ԱՄՆ նախագահին և նրա վարչակազմին կոչ անել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ պատանդներին և դադարեցնել բոլոր ռազմական տնտեսական օգնությունն այս երկրին։
Այս մասին տեղեկացնում է Քեթրին Բարգերն X-ի իր հարթակում:
«Ուրախ ենք, որ Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի գործադիր գրասենյակըը միաձայն հավանություն տվեց մի միջնորդության, որով Հոլլի Միտչելը և ես համատեղ լիազորեցինք նախագահ Բայդենին և նրա վարչակազմին կոչ անել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ պատանդներին և դադարեցնել ռազմական/տնտեսական օգնությունը: Խոսքը պատասխանատվության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների դատապարտման մասին է»,-գրել է նա: