հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Լոռու մարզպետի տեղակալը հետևել է Լուսաղբյուր համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Լոռու մարզպետի տեղակալը հետևել է Լուսաղբյուր համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Լուսաղբյուր համայնքում էր՝ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
 
Այցի շրջանակներում կայացել է հանդիպում նաև ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Սվետլանա Հարությունյանի, ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային ղեկավար կոմիտեի անդամ Ալվինա Ավագյանի և «Սպիտակ ֆերմեր» ՀԿ նախագահ Սարգիս Մարկոսյանի հետ: Ներկա էր նաև համայնքի ղեկավար Արամայիս Հակոբյանը։
 
ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագիրը համաֆինանսավորում է «Լուսաղբյուր համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» սուբվենցիոն ծրագիրը: Ներդրման չափը կազմում է շուրջ 30 տոկոս (10 մլն դրամ): Գ. Ասրյանն շնորհակալություն է հայտնել ծրագրի ներկայացուցիչներին՝ համայնքի համար նման կարևոր ծրագրին աջակցելու համար: Աշխատանքներն արդեն ավարտված են:
 
Սա ծրագրի միակ աջակցությունը չէ համայնքին. նախատեսվում է տրամադրել բարձրարժեք մշակաբույսերի սերմացուներ, ներդնել մշակման տեխնոլոգիա, հիմնել մշակաբույսերի մաքրման և տեսակավորման կայան, ներդնել սերմացուների շրջանառու բանկի գաղափարը։ Մարզպետի տեղակալը վստահեցրել է, որ մարզպետարանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը:
 
Լուսաղբյուր համայնքում այս տարի իրականացվում է ընդհանուր առմամբ 4 ծրագիր՝ Լուսաղբյուր համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում (35 մլն դրամ), համայնքի 5-րդ փողոցի և գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում (ծրագրի արժեքը՝ շուրջ 24 մլն դրամ), խմելու ջրի ջրագծի վերակառուցում (շուրջ 12 մլն դրամ) և փողոցների գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում (9 մլն դրամ):

  • Կիսվել: