Լոռու մարզի համայնքների ղեկավարներին և ֆերմերներին ներկայացվել են գյուղացիական տնտեսության զարգացման պետական քաղաքականության մանրամասներ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Վանաձորում կայացել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ոլորտի գյուղոլորտի պատասխանատուներ: ԱՅս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Լոռու մարզի համայնքների ղեկավարներին և ֆերմերներին ներկայացվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը և կարևորել այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլև փոխհատուցման եղանակով։
Ծրագրերը բխում են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունից, հայտնել են ոլորտի պատասխանատուները և հիշեցրել, որ որոշ ծրագրերում սահմանված են մի շարք արտոնյալ պայմաններ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար: