«Լիզել» բառը Փաշինյանի մոտ շատ է կրկնվում․ հավանաբար լիզելու հետ խնդիր ունի․ Անդրանիկ Թևանյան
«Լիզել» բառը Նիկոլ Փաշինյանի մոտ շատ է կրկնվում, հոգեբանները ասում են՝ ում մոտ ինչ ցավում է, դրանից էլ խոսում է։ Այս մասին այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը նախորդած ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից սեպտեմբերի 15-ի հանրահավաքում հնչեցրած հայտարարություններին, որոնցում նա ընդդիմությանը սպառնում էր «ասֆալտ ուտելով ու բորդյուր լիզելով»։
«Հավանաբար լիզելու հետ խնդիր ունի, այդ պատճառով անընդհատ կրկնում է։ Ֆրեյդը ասում էր՝ միայն սիգարն է երբեմն որպես սիգար ծառայում։ Լիզելն ու ուտելը ըստ էության փոքր տարիքից եկած խնդիր է Փաշինյանի մոտ»,- ասաց նա։
Թևանյանն անդրադարձավ Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Էրդողանի առաջարկին․ «Փաստորեն Էրդողանը առաջարկում է 2+2 ֆորմատը մեր տարածաշրջանում և Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո։ Շատ կարևոր է ընդգծել, որ նա Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, որ կայանա քառակողմ Պուտին-Ալիև-Էրդողան-Փաշինյան հանդիպումը և իրար հետ պասերով խաղում են»։
«Փաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են Իրանին դուրս թողնել տարածաշրջանային զարգացումներից։ Այսինքն, 3+3 ֆորմատը Էրդողանն առաջարկում է փոխարինել 2+2 ֆորմատով, որտեղ Հայաստանը աստացի ներկայացուցիչ չի ունենալու, եթե բանակցի Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է թուրքական և ադրբեջանական օրակարգը հասկանալի պատճառներով, քանի որ անձնական անվտանգության և աթոռի պահպանման խնդիր ունի։ Այս առումով նա 100 տոկոսով խաղում է թուրքական դաշտում»,- ասաց նա։