շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լիտվացի զինվորականներին արգելել են մեկնել մի շարք երկրներ, այդ թվում և՝ Հայաստան

Լիտվացի զինվորականներին արգելել են մեկնել մի շարք երկրներ, այդ թվում և՝ Հայաստան

Լիտվայի Պաշտպանության նախարարությունը պատրաստել է այն երկրների ցանկը, որտեղ առաջարկվում է զինվորականներին արգելել մեկնել ծառայությունից ազատ ժամանակ, տեղեկացնում է lrt.lt-ն:

Նշվում է, որ ոչ բարեկամ երկրների ցանկում առաջարկվել է ներառել Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հարավային Օսիան, Աբխազիան, Չինաստանը, Մոլդովան և Մերձդնեստրը։

Ըստ հրամանագրի՝ զինվորականները չեն կարողանա նաև մեկնել երկրներ, որտեղ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել կամ անհապաղ հեռանալ։ Բացի այդ, փաստաթուղթը պետք է սահմանի, թե բանակում ծառայող քաղաքացիներին ինչ դեպքերում կարող է տրվել այդ երկրներ այցելելու թույլտվություն։ Սպասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարին։

  • Կիսվել: