երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Լիովին աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի՝ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին․ Ղազախստանի նախագահ

Լիովին աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի՝ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին․ Ղազախստանի նախագահ

Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և երկխոսությանը: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ֆրանսիական Le Figaro թերթում իր հեղինակային հոդվածում:

«Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ լիովին աջակցում ենք նրանց հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին»,- ասել է նա։

Տոկաևը հավելել է. «Անհրաժեշտ է, որ այնպիսի միջին տերությունները, ինչպիսին Ղազախստանն է, օգտագործեն իրենց հնարավորությունները բազմակողմ երկխոսության առաջմղման և գլոբալ ու տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Ղազախստանը, որը հետևողականորեն իրականացնում է պրոակտիվ, պրագմատիկ և հավասարակշռված արտաքին քաղաքական կուրս, մտադիր է հետագայում ևս ակտիվորեն աջակցել այդ գործընթացին՝ ամրապնդելով համագործակցությունը բոլոր պետությունների հետ»:

 

  • Կիսվել: