չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լինում են դեպքեր, որ հենց Արցախի ներկայացուցիչներն են բանակցում Ադրբեջանի հետ. Սիմոնյան

Լինում են դեպքեր, որ հենց Արցախի ներկայացուցիչներն են բանակցում Ադրբեջանի հետ. Սիմոնյան

Մշտապես, կարելի է ասել՝ ամենօրյա ռեժիմով, ՀՀ ղեկավարը և ԼՂ ղեկավարն իրար հետ շփման մեջ են. ՀՀ ղեկավարն ամբողջ պրոցեսի ընթացքում տեղյակ է պահում պարոն Հարությունյանին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն հարցերը, որոնք վերաբերում են ԼՂ-ին, և որոշումը կարող է անդրադարձ ունենալ ԼՂ-ի վրա, այդ որոշումները թողնվում են ԼՂ ընտրված իշխանություններին, այլ ոչ թե ՀՀ իշխանություններին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը բոլոր հարցերի մասին է:

«Պետք է գնալ բանակցությունների՝ սկսած Լաչինի միջանցքի հետ կապված որոշումներից. չէ՞ որ պրոցես է տեղի ունենում, այնպես չէ, որ որևիցե բան տեղի չի ունենում. պետք է խոսել, պետք չէ խոսել, պետք է հանդիպել. ասեմ ավելին. լինում են դեպքեր, որ տեղում հենց Արցախի ներկայացուցիչներն են բանակցում և բանակցել Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ բոլոր խնդրահարույց հարցերում»,- ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: