չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Լիլիթ Մակունցը մանրամասներ ներկայացրեց ՔՊ նախընտրական ցուցակի մասին

Լիլիթ Մակունցը մանրամասներ ներկայացրեց ՔՊ նախընտրական ցուցակի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արտակ Մանուկյանի հայտարարություններին, որ առաջիկա ընտրություններում նրանք չեն լինելու ՔՊ ցուցակում: 

«Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Մանուկյանը որոշել են չընդգրկվել ցուցակում: Հարգում եմ իրենց որոշումը, իրենք մեր շատ արժեքավոր, լավ գործընկերներն են: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց նրանք թիմի անդամ են»,- ասաց Մակունցը:

Ըստ նրա՝ «Իմ քայլը» խմբակցությունից կլինեն մարդիկ, որ չեն ընդգրկվի ՔՊ ցուցակում:

Մակունցը նաև հաստատեց լուրերը, որ ՔՊ ցուցակում չի լինի նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Դա նույնպես իր անձնական որոշումն է, իսկ հավելյալ մեկնաբանությունների համար կխնդրեմ դիմեք պարոն Ավինյանին»,- ասաց նա:

  • Կիսվել: