կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Լիարժեք աջակցում եմ նրանց գործադրած ջանքերին և գործունեությանը». ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԽ համանախագահների հետ

«Լիարժեք աջակցում եմ նրանց գործադրած ջանքերին և գործունեությանը». ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԽ համանախագահների հետ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Ուրախ էի առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու Մինսկի խմբի համանախագահների և անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Լիարժեք աջակցում եմ նրանց գործադրած ջանքերին և գործունեությանը»,-նշել է Շմիդը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել օրերս Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայողի գերեվարման առնչությամբ:

Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին 6 հայ զինծառայողի բերման ենթարկելու տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և բոլոր պահվող անձանց՝ բոլորը` բոլորի դիմաց սկզբունքով: 

Համանախագահներն ընդգծել են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան` պահվող անձանց հետ վարվելու պարտավորությունը: Համանախագահները վճռականորեն կոչ են արել կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները և  ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները մտահոգությամբ ի գիտություն են ընդունել նաև Հայաստան-Ադրբեջան ոչ գծանշված սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին վերջին մի քանի հաղորդագրությունները:

«Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է: Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր, այդ թվում՝ զորքերի տեղափոխում ձեռնարկել, իրավիճակն ապաէսկալացնելու և բանակցություններ սկսել սահմանի խաղաղ սահմանագծման և սահմանազատման համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին նպաստելու հարցում:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի իրենց մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում գործել իրենց հովանու ներքո»,-ասվել է հայտարարությունում:

  • Կիսվել: