հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լիահույս եմ՝ Սիրիայի ժողովուրդը կընթանա խաղաղության ուղիով. Փաշինյանը՝ Բաշար Ալ-Ասադին

Լիահույս եմ՝ Սիրիայի ժողովուրդը կընթանա խաղաղության ուղիով. Փաշինյանը՝ Բաշար Ալ-Ասադին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին Ազգային տոնի առթիվ:
 
«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։
 
Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով և բարեկամական զգացմունքներով, որոնք իրական հիմք են հանդիսացել մեր երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար։
 
Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ծանր ճգնաժամի հետևանքներն ու կընթանա խաղաղության և կայունության ուղիով։ Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը` շարունակելու մեր նպաստը բերել առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու մեր երկրների միջև ավանդական երկխոսության առավել խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում։

  • Կիսվել: