չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԼՀԿ պատգամավորները հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ

ԼՀԿ պատգամավորները հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Կապանում հանդիպել են քաղաքապետի հետ և տեղեկություններ ստացել Կապանի հատվածում սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ այցելության շրջանակներում եղել են Գորիսում։

Նշվում է, որ Գորիսի բնակիչները փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ինչի հետևանքով պատգամավորները ստիպված են եղել Կապան շարժվել այլընտրանքային ճանապարհով։

 

  • Կիսվել: