չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԼՀԿ-ն վերադառնում է Ազգային ժողով

ԼՀԿ-ն վերադառնում է Ազգային ժողով

Մենք արձանագրումներ ենք արել և դրանք անելով ենք վերադառնում աշխատանքի՝ հաշվի առնելով այն, որ ինչ-որ մեկը կարող է թեկունքից խփել: Այս մասին ասյօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ հայտնեկլով որ խմբակցությունը վերադառնում է ԱԺ:

Մարուքյանի խոսքերով, եթե մի բանը չի դատապարտվում, կարող է կրկնվել, իսկ իշխող ուժը չի դատապարտել տեղի ունեցածը:

«Խորհրդարանը որևէ ձևով չի երաշխավորել, որ այլևս նման բան չի կրկնվելու: Հետևաբար, թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականները խոսում են այն մասին, որ այն, ինչը եղել է, կարող է կրկնվել»,- ասել է Մարուքյանը:

  • Կիսվել: