շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԼՀԿ-ն հայտնի «ԿամԱԶ»-ների խնդրով նախաձեռնում է քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց

ԼՀԿ-ն հայտնի «ԿամԱԶ»-ների խնդրով նախաձեռնում է քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց

ՀՀ Ազգային ժողովի "Լուսավոր Հայաստան" խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ որոշ կազմակերպություններ Երևանի քաղաքապետարանին աղբահանության նպատակով որոշ գույք, մասնավորապես` «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ նվիրեցին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց:

  • Կիսվել: