ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը շոշափելի արդյունքներ է տալիս․ Չավուշօղլու

ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը շոշափելի արդյունքներ է տալիս․ Չավուշօղլու

Լեռնային  Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը շոշափելի արդյունքներ է տալիս: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսաստան հետ մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես երևում է Լեռնային Ղարաբաղում վերջին ճգնաժամի հետ կապված իրավիճակում: Մենք կշարունակենք այդ ռազմավարական մոտեցումը նաև առաջիկա ժամանակահատվածում»,- ասել է Չավուշօղլուն:

Նա հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար մշտադիտարկման միասնական կենտրոն ստեղծելու նպատակով նոյեմբերի 11-ին ՌԴ-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

«Կարծում ենք, որ համաձայնագիրը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում օգուտ կբերի ողջ տարածաշրջանին, ինչպես նաև Հայաստանին: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տիրեն»,- հավելել է նախարարը:

  • Կիսվել: