ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՂ-ում ռազմական գործողությունները մեծացրին ահաբեկչության վտանգը տարածաշրջանում. Պուտին

ԼՂ-ում ռազմական գործողությունները մեծացրին ահաբեկչության վտանգը տարածաշրջանում. Պուտին

Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումները հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ դժվար իրավիճակն Անդրկովկասում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ բոլորն անհանգիստ էին ԼՂ-ում զինված հակամարտության պատճառով, որում ներգրավված էին Ադրբեջանն ու Հայաստանը:

Ռազմական գործողություններն, ըստ Պուտինի, մեծացրին տարածաշրջանում ահաբեկչության վտանգը: 

«Բոլորին է հայտնի, որ ՌԴ-ն որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել` ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու, կրակի լիարժեք դադարեցման հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար: Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ ՄԽ-ում ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին»,- ասել է նա:

ՌԴ նախագահի խոսքով` նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ համաձայնագիրն ընդհանուր առմամբ հետևողականորեն կյանքի է կոչվում, շփման գծի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ` իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար:

Այժմ, ըստ Պուտինի, խնդիր է դրված` օգնել տուժած շրջաններին հումանիտար խնդիրների լուծման, այդ թվում`փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանման հարցերում:

  • Կիսվել: