հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը մեծ նշանակություն ունի ԱՊՀ ամբողջ տարածքում կայունության համար․ Ուզբեկստանի նախագահ

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը մեծ նշանակություն ունի ԱՊՀ ամբողջ տարածքում կայունության համար․ Ուզբեկստանի նախագահ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար: Այս մասին Միրզիյոևն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրված պայմանավորվածությունը: Այն մեծ նշանակություն ունի ԱՊՀ ամբողջ տարածքում կայունության և կայուն զարգացման համար»,- ասաց նախագահը:

  • Կիսվել: