երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է․ ԱԽ քարտուղար

ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է․ ԱԽ քարտուղար

Ղ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բոլոր երեք համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և ԵԱՀԿ Մինսկի խմբի  շրջանակներում պետք է մեկ կարևոր հարց քննարկել՝ կարգավիճակի հարցը: ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց նա:

Ըստ Գրիգորյանի, ԼՂ խնդիրը միշտ եղել է ինքնորոշման հարց, այլ ոչ թե տարածքային վեճ: «Այս մասին խոսել ենք 30 տարուց ավելի. ԼՂ հարցը միշտ եղել է ինքնորոշման հարց և պետք է կարգավորել ինքնորոշման իրավունքի շրջանակներում, և խնդրի կարգավորման հայտնի սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է»,- նշեց նա:

  • Կիսվել: