չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԼՂ իշխանությունները ճիշտ են անում, որ զիջումների չեն գնում. նրանք չպետք է դիրքորոշում փոխեն. Վիգեն Խաչատրյան

ԼՂ իշխանությունները ճիշտ են անում, որ զիջումների չեն գնում. նրանք չպետք է դիրքորոշում փոխեն. Վիգեն Խաչատրյան

Կարծում եմ Լաչինի միջանցքը կբացվի եւ զիջումներ չեն լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պտգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Կարծում եմ՝ Ղարաբաղի իշխանությունները ճիշտ դիրքորոշում ունեն, որ զիջումների չեն գնում: Արցախցիներն իրենց ինքնորույնությունը չպետք է զիջեն այս պարագայում: ես չեմ կարծում, որ մաքսակետ տեղադրելու հարցում ղարաբաղիցները գան համաձայնության: Մյուս կողմից մենք միշտ ասել ենք, որ պետք է պաշտպանենք Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումները, եւ շատ կարեւոր է, որ իրենք այս ընթացքում իրենց դիրքորոշումները չփոխեն»,-ասաց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ադրբեջանցի իբր բնապահպանները պահանջում են իրենց վերահսկողությանը հանձնել Կաշենի եւ Դրմբոնի հանքերը, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Մենք պետք է քիչ շրջանառության մեջ դնենք այն ձեւակերպումները, որոնք Ադրբեջանը մեզ անընդհատ սադրում է: Այնտեղ բնապահպաններ չկան: Դրանք Ադրբեջանի իշխանությունների խորամանկ կամ ճարպիկ փորձերն են աստիճանաբար վերահսկողություն հաստատել Արցախի Հանրապետության  նկատմամբ:

Արցախի նոր պետնախարարը հայտարարեց, որ իրենք պատրաստ են, որ եթե Ադրբեջանն ընդունի իրենց սուբյեկտայնությունը, իրենք մտնեն բանակցությունների մեջ: Ես կարծում եմ՝ սա ճիշտ կողմնորոշում է, այս թնջուկը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ բանակցություններում»:

  • Կիսվել: